Ոստիկանությունը չի ներքաշվելու անպատժելի լինելու արտոնությունից զրկված անձանց խոսակցությունների մեջ. Արման Սարգսյան
«Ոստիկանությունը չի ներքաշվելու տասնյակ տարիների ընթացքում հասարակության մեջ անպատժելի լինելու համբավ ձեռքբերած եւ ներկայումս այդ արտոնությունից զրկված անձանց հիմնազուրկ խոսակցությունների մեջ: Մեր պատասխանը լինելու է գործով, կտրուկ եւ օրենքով, քանի որ բոլորիս նպատակն է ապրել իրավական պետությունում». «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից երեկ ոստիկանության հասցեին հնչեցված արտահայտություններին՝ ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «ասֆալտափռման» հերթական օպերացիայի շրջանակներում զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով երեկ ոստիկանություն բերման ենթարկվելուց եւ ազատ արձակվելուց հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր. «Ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրելու, դա հաստատ է»: Հայրապետյանը նաեւ տվել էր ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի անունը՝ նշելով, թե «ինքը իմ մեքենայում փնտրում է Սու 35-ը, Ս-90 տանկը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...