Լոռու մարզում երեք տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ
Արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով, գրում է Shamshyan.com-ը: Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը:
Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում հիվանդանոցներում գտնվող քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, հայտնել են, որ թունավորվել են «Զեյթուն» ընկերության էկլերներից, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանն ասել է, որ բուժվող հիվանդների վիճակը կայուն է, բարեբախտաբար՝ ծանր դեպքեր չեն արձանագրվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...