Ինչպե՞ս են մոտ 122 դոլարանոց ՀԴՄ-ները Հայաստան հասել 255 դոլարով. ՀԵՏՔ
Պետական եկամուտների կոմիտեն «Հետք»-ի հետ դատական գործից հետո գաղտնազերծել է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների գնման Կառավարության որոշումները և չինական ընկերության հետ կնքված պայմանագիրը։
Ըստ մեզ տրամադրված փաստաթղթերի՝ Հայաստանը, ի դեմս «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության, չինական «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությանը վճարել է 6 մլն 375 հազար ԱՄՆ դոլար՝ հսկիչ դրամակղային մեքենաներ ձեռք բերելու համար։ Գաղտնազերծված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը Հայաստան է արտահանել 25 հազար հատ ՀԴՄ սարք, իսկ միավորի արժեքը կազմել է 255 ԱՄՆ դոլար։
Պայմանագիրը մեզ տրամադրվել է կիսատ. բացակայում են դրա անբաժանելի մաս կազմող այն հավելվածները, որոնք վկայում են ապրանքը չինական կողմից նշված գնով մատակարարելու մասին։ ՊԵԿ-ը մեզ մոտ մեկ ամիս սպասեցնելուց հետո հայտնեց, որ այդ հավելվածները առկա չեն ոչ իրենց մոտ, ոչ էլ ՀԴՄ-ների ներդրման գրասենյակում։
Հայաստան ներկրված ՀԴՄ-ները ունեն 121.5 ԱՄՆ դոլար միջին արժեք միջազգային առևտրի բազաներում
Գաղտնազերծված պայմանագրում միավոր արժեքի գին է նշված ավելի բարձր գին՝ 255 ԱՄՆ դոլար, քան չինական «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը նախկինում մեզ հայտնել էր (150-200 հատ ներկրելու դեպքում 185 ԱՄՆ դոլար՝ տեղափոխման ծախսերով)։ Ընդ որում, չինական ընկերությունը մեզ հաղորդել էր (հաղորդակցվել ենք որպես վրացի գործարար), որ մեծ խմբաքանակ ներկրելու դեպքում գինն ավելի է իջնում։ Ինչպե՞ս էր այդ դեպքում պայմանագրում միավորի գինը դարձել 255 ԱՄՆ դոլար 25 հազար սարք ներկրելու դեպքում։
Դատական գործընթացից հետո մինչև նշված փաստաթղթերը գաղտնազերծելն ու մեզ տրամադրելը Պետական եկամուտների կոմիտեն քրեական գործ հարուցեց։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները պարզել էին, որ պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված «Pax S900» մոդելի ՀԴՄ-ների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով։ «Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»,- նշվում էր ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...