Երևանի կենդանաբանական այգում կրկին կենդանիներ են անկել
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռևս անհայտ են:
Նշենք, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երևանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում և Մոնղոլիայում: Շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված։
Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում ևս մի քանի տեսակ կենդանիներ են անկել՝ խոճկորներ, փասիան, մողես: Այս մասին ԵԿԱ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկատվություն առկա չէ։ Հիշեցնենք նաև, որ 2019թ.-ի նոյեմբեր ամսին Երևանի կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց
Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում: Ավտոմե...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...