Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի իշխանություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի իշխանություններին՝ կառավարական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող թուրքական հենակետերից ավելի հետ քաշելու համար: Էրդողանը շեշտել է, որ եթե Սիրիայի իշխանությունները փետրվարի ընթացքում հետ չքաշվեն, Թուրքիան ստիպված կլինի այդ գործն անձամբ իրականացնել, հայտնում է ermenihaber-ը։
Էրդողանն իր այդ հայտարարությունը հիմնավորել է՝ հղում անելով Ադանայի համաձայնագրի դրույթներին: Համաձայնագիրը Թուրքիան և Սիրիան ստորագրել են 1998 թվականին: Նրա խոսքերով՝ այդ համաձայնագիրը Թուրքիային իրավունք է տալիս ահաբեկչական սպառնալիքից իր սահմանների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ներկայություն ունենալ այդ տարածքներում (Սիրիայի հյուսիսային շրջաններում- խմբ.):
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Թուրքիան ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ ունի իր որևէ դաշնակցի, բարեկամի և որևէ այլ երկրի հետ առճակատման գնալ:
Անդրադառնալով Ռուսաստանից Թուրքիայի ակնկալիքներին՝ Էրդողանը նշել է. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ հասկանա Սիրիայում մեր մտահոգությունները»:
Հիշեցնենք, որ Իրանի և Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիան այնտեղ 12 հենակետ էր հիմնել: Իդլիբում իրավիճակի լարումը կապված է Սիրիայի կառավարական ուժերի վերջին առաջխաղացման հետ:
Նշենք նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 7 զինծառայող և 1 քաղաքացիական անձ։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...