Չեմ հիշում, որ ոստիկանության պատերի տակ երբևիցե որևէ մեկն իրեն թույլ տար այդպիսի արտահայտություններ անել. Ա. Քոչարյան
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անընդունելի է համարում, որ երեկ ոստիկանության դիմաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝«Ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա» արտահայտության համար պատասխանատվության չի ենթարկվել:
Այս մասին գրում է Aysor.am-ը:
«Ոստիկանությունն այստեղ ունի հսկայական անելիք: Չեմ հիշում, որ ոստիկանության պատերի տակ երբևիցե որևէ մեկն իրեն թույլ տար այդպիսի արտահայտություններ, բոլոր ժամանակներում, ինչ ես հիշում եմ, չի եղել նման բան՝ սկսած 90-ականներից: Բայց ես չեմ տեսնում, որ ոստիկանությունն իրեն վերապահված գործողություններն իրականացրել է: Հակառակ դեպքում նման արտահայտություններ դժվար թե մեկը կարողանար հնչեցնել», - ասաց Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Վերջինս նկատեց, որ ոստիկանությունը պիտի գիտակցի՝ ուժային կառույց է.
«Անցած ամիս ոստիկանությանը տվել էինք լրացուցիչ գոծիքակազմ, որպեսզի իրենք վստահության լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերեն և իրացնեն օրենքով իրենց սահմանված լիազորությունները, բայց երեկ ես նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր և ոստիկանությունը, փաստորեն, ստացավ այնպիսի հարված, որը միայն ոստիկանությանը չէր ուղղված, դա նաև ընտրությունների արդյունքում քաղաքական լեգիտիմ ձևավորված իշխանությանը միտված հարված էր, և լավ մտածված էր», - ասաց Քոչարյանը:
Հարցին՝ ինչի՞ց էր կաշկանդված ոստիկանությունը՝ Քոչարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ՝ նշելով, որ նախկին 20 տարիների ընթացքում ոստիկանությունը հասել է այն վիճակին, որ միշտ կաշկանդված է եղել հեղինակությունների առաջ:
«Հեղափոխության ընթացքում չէինք տեսե՞լ ոստիկանությունն ում հրահանգներն էր կատարում՝ Էջմիածնում, Էրեբունիում, այդ իներցիան շարունակվում է: Ես ուզում եմ օր առաջ ոստիկանությունը դուրս գա այդ իրավիճակից», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...