Այդպիսի հարված ՀՀԿ-ին վաղուց ոչ ոք չէր հասցրել. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոշիկների տիրակալն այսօր հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի անունից։ Չգիտեմ` Սերժը նրան այդ իրավունքը տվել էր, թե ոչ, բայց այդպիսի հարված ՀՀԿ-ին վաղուց ոչ ոք չէր հասցրել։ Վստահ եմ` եթե ՀՀԿ-ն իշխանության լիներ և սրանցից մեկը փորձեր այսօրինակ ոճով խոսել որևէ ընդդիմադիր գործչի հասցեին, ՀՀԿ-ի վերնախավը, իրար հերթ չտալով, կդատապարտեր կուսակցին։
Փոխվել են ժամանակները, և ոմանց թվում է, թե ծափերի ուղեկցությամբ արտասանված տկարամիտ ու պարզունակ տեքստերով Հայաստանում կարելի է շարունակել քաղաքականությամբ զբաղվել։
Բայց բուն ասելիքս սրա/սրանց մասին չէ։ Ասելիքս նրանց մասին է, ովքեր այսօր, այս պահին նստած չարախնդում, ուրախանում և անարձագանք են թողնում սրա ասածները։
Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը»։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...