Պատահարներ
Երևանում հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին
WRed
Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի խումբը, որոնք նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա.-ի դին։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, և խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայելյանի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կայքի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
WRed
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
WRed
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
WRed
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց
WRed