Երեւան-Սեւան ավտոճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ (բուք է), Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում և Սևան-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածում տեղում է ձյուն:
Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Ապարան-Քուչակ և Երևան-Սևան ավտոճանապարհներին բուք է:
Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն:
Սարավան -«Զանգեր» հատվածում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաներիհամար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 590 բեռնատար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց
Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում: Ավտոմե...