Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում լսելու են ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հաջորդ հյուրը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է։
Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը։
Դավթյանն իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ Ազգային ժողովում քառօրյայի հանգամանքները քննելու հարցով ստեղծվելիք հանձնաժողովի բացահայտումների արդյունքում կպարզվեն այնպիսի հանգամանքներ, որ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ թե պատասխանատվության կենթարկվեն, այլ կխրախուսվեն իրենց աշխատանքը լավ կատարելու համար։
Հիշեցնենք՝ նախորդ նիստի հյուրը ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր, որը շուրջ 4 ժամ պատասխանել է հանձնաժողովականների հարցերին։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...