«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը կտևի 1 ամիս
«Էրեբունի պլազա» ներխուժած եւ կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը կտևի 1 ամիս։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն՝ ընդգծելով, որ քանի որ ստացիոնար փորձաքննություն է, բավականին երկար է տևում։ Փորձաքննության եզրակացությսունը կապ չունի կալանքի բողոքարկման նիստ նշանակելու հետ։
Հիշեցնենք, որ խափանման միջոցը փոխելու համար պաշտպանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Առայժմ հայտնի չէ, թե հատկապես որ դատավորին է մակագրվել բողոքը, հետևաբար նաև նիստ դեռ նշանակված չէ։
«Նորմալ ընթացակարգ է, բողոքարկման համար 10 օր ժամկետ է տրված, բայց մենք բողոքարկել ենք 2-րդ օրը, անգամ բողոքարկման ժամկետը չի լրացել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ դատահոգեբուժական փորձաքննության անհրաժեշտությունն առաջացել էր, այն բանից հետո, երբ Թորոսյանը պատճառաբանելով «Էրեբունի պլազա» ներխուժելը, նշել էր, որ ցանկացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից պարզի, թե ինչու են իրեն ծրագրավորել։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 218-րդ, 235-րդ (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը կամ փոխադրելը) եւ 185-րդ հոդվածներով, եւ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...