Եվրամիությունը փոխել է վիզայի տրամադրման կարգը

Եվրամիությունը փոխել է վիզայի տրամադրման կարգը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում:

 

Այժմ կարելի է վիզա տրամադրել ուղևորությունը սկսելուց կես տարի առաջ. նախկինում ժամկետը սահմանափակվում էր 3 ամսով: Փաստաթղթերը կարելի է հանձնել բնակության վայրում, այդ թվում նաև էլեկտրոնային եղանակով: Սակայն 59 ամսվա մեջ մեկ անգամ անհրաժեշտ է դա անել անձամբ, որպեսզի հյուպատոսական բաժնում կամ վիզային բյուրոյում կարողանան մատնահետքեր ստանալ:

Եվրամիությունը նաև պարզեցրել է փաստաթղթերի բազմակի ստացման պայմանները. վիզային դրական պատմություն ունեցող (Եվրամիության երկրներ ուղևորվելիս խախտումների բացակայություն) մարդկանց համար հնարավոր կլինի աստիճանաբար ավելացնել վիզայի գործողության ժամկետը՝ մեկ տարուց մինչև 5 տարի: Հայտարարությունների ուսումնասիրման առավելագույն ժամկետը չի փոխվել՝ 15 օր է: Ընդ որում, առանձին դեպքերում ժամկետը կարող է ավելանալ մինչև 45 օր:

Նշվում է, որ դրույթը կգործի բոլոր 105 երրորդ երկրների համար, որոնց քաղաքացիները ԵՄ ուղևորվելու համար վիզայի կարիք ունեն: Այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար նախատեսված է առանց վիզայի ռեժիմ, ոչինչ չի փոխվի:

Նոր դրույթները պետք է խոչընդոտեն անօրինական միգրացիան. Եվրահանձնաժողովը կհետևի, թե երրորդ երկրները որքան արդյունավետ են համագործակցում ԵՄ-ի հետ: Խոսքը հայրենադարձության մասին է՝ ԵՄ-ից արտաքսված քաղաքացիների հայրենիք վերադարձի:

Բացի դրանից, նոր կանոնները նպատակ ունեն հեշտացնելու վիզայի ստացումը նրանց համար, ովքեր մեկնում են ԵՄ երկրներ զբոսաշրջային, առևտրական կամ գործնական նպատակով:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման եղոյանը ֆեյսբուքյան իրև էջում տեղեկացրել է, որ Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գնի ընդհանուր թանկացումը Հայաստանին չի վերաբերում:

Ըստ Եղոյանի, մեր քաղաքացիների համար այն շարունակելու է մնալ 35 եվրո:

 

Քաղաքականություն

Պատահարներ