Բազմաթիվ հայեր մնացել են Չինաստանում ու չեն կարողանում վերադառնալ Հայաստան

«Pam Group» հայ-չինական բարեկամական ընկերության տնօրեն Քրիստինե Մանուկյան դիմում է օգնության խնդրանքով։ Չինաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով իրավիճակն էլ ավելի է սրվում։ 

 

AuroraNews-ի հետ զրույցում նա հայտնել է, որ բազմաթիվ հայեր մնացել են Չինաստանում ու չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ 

 

Չինաստանում պայմանագրային հիմունքներով աշխատող ՀՀ քաղաքացիներն ահազանգում են, որ ստիպված են մնալ Սիան քաղաքի օդանավակայանում, քանզի չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Վերջինները նախապես տոմսեր գնելով ռուսական ավիաընկերությունից, օդանավակայան հասնելուն պես պարզել են, որ թռիչքը միայն ՌԴ քաղաքացիների համար է, և իրենց չեն թույլատրել բարձրանալ օդանավ։ 

 

«Ինքնաթիռը կատարում է թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար»։ Չինաստանում գտնվող հայերի փոխանցմամբ, եթե նույնիսկ հետ վերադառնան քաղաք, միևնույն է գիշերելու տեղ չունեն՝ տներն արդեն հանձնել են։ «Գտնվում ենք անելանելի վիճակում։ Ամեն օր թռիչքներ կան ու ամեն օր ավելանում է մարդկանց քանակը։ Կան ընտանիքներ, որոնք պետք է վերադառնան երեխաների հետ միասին»։ ՀՀ քաղաքացիներին վերադարձնում են տոմսերի համար վճարված գումարները, ու նշում, որ ոչնչով չեն կարող օգնել։ Մինչդեռ նշենք, որ կառավարությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու Չինաստանում ՀՀ դեսպանությունը պարբերաբար հայտարարություններ էին տարածում, թե կապի մեջ են ՀՀ քաղաքացիներ հետ, հնարավորինս աջակցում են նրանց, կազմակերպում տրանսֆերի հարցերը։ Չինաստան աշխատելու համար մեկնած ՀՀ քաղաքացիները նշում են, որ այս ընթացքում Ռուսական ավիաուղիները շարունակում են վաճառել տոմսերը, սակայն Չինաստանի տարբեր քաղաքների օդանավակայաններ արգելել են թռիչքները, և հիմա բազմաթիվ ուղևորներ կանգնել են փաստի առաջ՝ մնալով օդանավակայաններում, իսկ հայերին և այլ պետությունների ներկայացուցիչներին չեն թույլատրում բարձրանալ ինքնաթիռ, քանի որ տարհանում են միայն ՌԴ քաղաքացիներին։

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ