Բախվել են մարդատարն ու շտապօգնության մեքենան. Hyundai-ի վարորդն էլ ասել է, որ չի լսել ու չի տեսել ձայնային և լուսային ազդանշանները
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և թիվ 76 բրիգադի բժիշկները՝ բժիշկ Գևորգ Պարոնյանի գլխավորությամբ, հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն: Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Շտապօգնության ավտոմեքենայի վարորդը ասում էր, որ միացրած են եղել ձայնային և լուսային ազդանշանները: Hyundai-ի վարորդն էլ ասում էր, որ գուցե միացրած է եղել, սակայն ինքը չի լսել ձայնը և չի տեսել լույսը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...