Սյունիքում ողբերգական վթար է տեղի ունեցել. կա մեկ զոհ և վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 36 DՏ 524 համարանիշի և Ford Transit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները: Իսկ 3 հոգի, ովքեր եղել են Ford Transit-ի մեջ, որը շահագործվում է որպես շտապօգնության մեքենա և պատկանում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկին, տեղափոխվել են հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի բուժքույրերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության ավտոմեքենայի վարորդի, նրա վիրավոր ուղևորների և 07-ի մահացած վարորդի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...