
Պաշտոնապես փակվեց Brexit-ի առաջին էջը. Մեծ Բրիտանիան այլևս ԵՄ անդամ չէ

Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը, որի անդամ է եղել 47 տարի: Եվրամիությունից դուրս գալը Մեծ Բրիտանիանի համար տևեց 3.5 տարի: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը նոր փուլի սկիզբ Է համարում բոլոր բրիտանացիների կյանքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սա նոր դարաշրջանի արշալույսն Է, որում մենք այլեւս չեն համաձայնի, որ ձեր ու ձեր ընտանիքների կյանքում հնարավորությունները կախված լինեն այն բանից, թե երկրի որ մասում եք դուք ապրում: Սա այն պահն Է, երբ մենք սկսում ենք միավորվել ու հասնել նոր մակարդակի: Մեր՝ որպես կառավարության դերը, իմ աշխատանքը պետք Է կայանա նրանում, որ միավորենք մեր երկիրն ու առաջ տանեք»,- ասված Ջոնսոնի ուղերձում:
«Ես կանեմ նույն բանը, ինչ որ մնացած բոլորը, ես արժանապատվությամբ կնշեմ Եվրամիությունից դուրս գալը: Ես այդ իրադարձությունը կնշեմ նույնքան հարգալից, որքան դա հնարավոր Է՝ հաշվի առնելով իրադարձության մասշտաբները»,- ասել Է Ջոնսոնը:
Վարչապետը նշել Է, որ Brexit-ը մեծ պահ կդառնա Մեծ Բրիտանիայի համար, ինչպես նաև «հույսի ու նոր հնարավորությունների պահ»: Ջոնսոնը ցանկանում է կնքել առևտրային համաձայնագրեր ԱՄՆ ու այլ ոչ եվրոպական երկրների հետ
Եվրամիության խորհուրդը հունվարի 30-ին հաստատել Է Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը: Այսպիսով, Մեծ Բրիտանիան պաշտոնապես հունվարի 31-ի կեսգիշերին լքեց Եվրամիությունը:Նշենք, որ մինչև տարվա ավարտը ոչինչ չի փոխվելու, պարզապես Մեծ Բրիտանիան չի կարողանա մասնակցել որոշումների ընդունմանը: Մեծ Բրիտանիան կմնա մաքսային միության մեջ և կպահպանի մուտքը ԵՄ ներքին շուկա: Այսպիսով, հունվարի 31-ին ավարտվեց երկարատև Բրեքզիթի առաջին էջը: