Մենք աշխատում ենք չինական կողմի հետ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը. ԱԳՆ
ԱԳՆ Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Հանրային ՀԸ-ին նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:
«ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաեւ նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։ Նախնական հարցը քննարկվել է մեր չինական գործընկերների հետ, եւ իրենք, անշուշտ, հարգանքով կվերաբերեն որեւէ նման որոշման»,- ասել է Հովհաննիսյանը։
Չինաստանից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համատեքստում Արեգ Հովհաննիսյանը նշել է. «Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք նաեւ չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը»։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...