ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 22-ամյա երիտասարդը մտել է հանրախանութ և երկաթե շղթայով վնասել մի քանի հոգու
Ավանի հանրախանութներից մեկի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։ Չնայած նրա մոտ կանգնած անձինք, այդ թվում՝ գանձապահը, արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Հանրախանութում գտնված երիտասարդներից մեկը, խիզախություն դրսևորելով, խփում է հարձակվողի դեմքին ու նրան գետնին տապալում։ Այդ ընթացքում աշխատակիցներից մեկն արդեն ահազանգել էր ոստիկանություն։ Արագ արձագանքած Ավանի քրեական հետախույզները շղթայավորին բերման ենթարկեցին բաժանմունք։ Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ է, 22 տարեկան։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։
Ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Երկրաշարժ՝ Թուրքիայում. 20 զոհ ու 1000-ից ավելի տուժածներ
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում երեկ երեկոյան` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի...