Գեղարքունիքի բնակիչը դանակով հարվածել է հանգուցյալ մորը վիրավորած անձին
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 26-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, 1971թ. ծնված տղամարդը, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայքնի առանձնատներից մեկի ավտոտնակում, հանգուցյալ մոր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների շուրջ պարզաբանումներ ստանալուց հետո, դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նույն մարզի 44-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրելու կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...