ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի հրացանով որս՝ արգելված վայրում․ երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի, ԱԱԾ և ՌԴ սահամանապահ զորամասի ծառայողների համագործակցությամբ պարզվեց, որ Երվանդաշատ գյուղի բնակիչ, 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի ինքաձիգով ու հրացանով մտել էին հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու:
Իսկ երբ նկատվել էին, թողել են զենքերն ու փախել։ Իրավապահները հայտնաբերեցին հրազենները, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։ Երիտասարդներն ուղեկալից բերման են ենթարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
Երկրաշարժ՝ Թուրքիայում. 20 զոհ ու 1000-ից ավելի տուժածներ
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում երեկ երեկոյան` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի...