Պատահարներ
Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում երեք մեքենա բախվել է իրար
WRed
Հունվարի 27-ին, ժամը 17:19-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Աղասի Դ.), «Opel Astra G» (վարորդ Վահան Բ.) և «Kia Sportage» (վարորդ՝ Արթուր Ս.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
WRed
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
WRed
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
WRed