Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սեբաստիա փողոցում կոյուղաջրերը լցվել են շենքերի հարակից տարածքներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սեբաստիա փողոցում կոյուղաջրերը լցվել են շենքերի հարակից տարածքներ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի թիվ 16 շենքի տարածքում կոյուղաջրերի խողովակները խցանվել են և դուրս թափել փողոցում, ինչի հետևանքով…

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի թիվ 16 շենքի տարածքում կոյուղաջրերի խողովակները խցանվել են և դուրս թափել փողոցում, ինչի հետևանքով շենքի հարակից տարածքում տարածվել է գարշահոտություն։ 

 

Մեզ զանգահարած քաղաքացին հայտնեց, որ խնդիրն առկա է արդեն երեք օր։ 

 

«Դեռ 3 օր առաջ դիմել ենք «Վեոլիա Ջուրը ՓԲԸ» -ը, սակայն որևէ կերպ չեն արձագանքել խնդրին։ Իսկ հիմա ամեն բան ավելի է բարդացել, կոյուղաջրերի հոսքը հասել է Միրաքյան փողոց։ Գարշահոտություն է տիրում»,- մեզ հետ զրույցում ասաց ահազանգած քաղաքացին։ 

 

Auroranews-ը կապ է հատատել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն և տեղյակ պահել խնդրի մասին։ 

 

[75d7a579fdab1330face70dcac5546cb.jpg]

[b2acd10f99531438cfb125fe06ca053a.jpg]

[0af51b6d79ee9cfa89e1825d520877ef.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250