Ինքն իրեն վիրավորում հասցրած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ՊՆ փոխնախարար
Հունվարի 24-ին ինքն իրեն հրազենային վիրավորում հասցրած զինծառայողը Երևան է տեղափոխվել, Երկրորդ վիրահատական միջամտություն դեռ չի եղել։ Այս մասին Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությանն ընդառաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Որպես այդպիսին կարիքը դեռ չկա, սպասում ենք՝ զարգացման դինամիկայից ելնելով բժիշկների հետագա քայլերին։ Վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ մյուս վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումներն իրականացվել են, շուտով կվերադառնա իր ծառայությանը»,- ասել է փոխնախարարը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Անդրադառնալով Վայոց Ձորում միջադեպի հետևանքով տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակին՝ Բալայանը նշել է, որ վերջինիս վիճակը չի փոխվել, նույնն է՝ ինչ առաջին օրերին։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել։ Ծեծի մեջ կասկածվում էր նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ՔԿ-ից հայտնել էին, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծելու ականատեսը չի եղել ու նույնիսկ դեպքի վայրում չի գտնվել։ Քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվեցին Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որոնք կալանավորվել են Արա Մխիթարյանի գլխին բռունցքով և մահակով հարվածներ հասցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...