«Ժողովուրդ». «Լիդիան Արմենիա» ընկերությունը զրկվել է թույլտվությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում ուժը կորցրած կճանաչի 2018 թվականի մարտի 7-ի No66Ա որոշումը: Այլ կերպ ասած, ուժը կորցրած կճանաչի «Լիդիան Արմենիա» ընկերությանը դեռեւս 2018 թվականի մարտի 7-ին տրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը:
Նշենք, որ հանձնաժողովը Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար ընկերությանը տրամադրել էր 152,625ՄՀց եւ 157,625ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովը ոչ միայն ուժը կորցրած է ճանաչում այդ որոշումը, այլեւ ընկերությանը պարտավորեցնում է պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը: Թե որքան է կազմում այդ գումարը, հայտնի չէ, քանի որ հանժնաժողովի պաշտոնական կայքէջում այդ մասին ինֆորմացիան փակ էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը. ՍԱՏՄ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...