Հասարակություն

Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար հիվանդանոց է կառուցվում

Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար հիվանդանոց է կառուցվում
Չինաստանում շարունակում է տարածվել նոր տեսակի կորոնավիրուսը: Իշխանությունները տասնյակ քաղաքներ են փակել վիրուսի տարածումը կանխելու համար: Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում սկսվել է կորոնավիրուսով…

Չինաստանում շարունակում է տարածվել նոր տեսակի կորոնավիրուսը: Իշխանությունները տասնյակ քաղաքներ են փակել վիրուսի տարածումը կանխելու համար: Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում սկսվել է կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժման համար նոր հիվանդանոցի շինարարական աշխատանքները: Այս մասին հատնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը: 

 

Ուրբաթ օրվանից սկսվել է շինարարությունը, մեծ թվով տեխնիկա է աշխատում: Նախատեսվում է շինարարությունն ավարտել փետրվարի 2-ին: Հիվանդանոցի տարածքը մոտ 25 հազար կիլոմետր է: Այնտեղ միանգամից հնարավոր կլինի հազար մարդ տեղավորել: 

 

Հիվանդանոցը կառուցվելու է Պեկինի «Սյայոտանշան» հիվանդանոցի մոդելով: Այն կառուցվել է 7 օրում, 2003 թվականի ապրիլ ամսին բռնկված SARS համաճարակի ժամանակ: 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը. ՍԱՏՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250