ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական մեքենաները Ղազախստանում խնդիներ են առաջացնում. Ինչ է կատարվել իրականում
Հայկական մեքենաները Ղազախստանում խնդիներ են առաջացնում: Ինչ է կատարվել իրականում:
Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից, Ղրղզստանից ու Ռուսաստանից Ղազախստան է մտել արտասահմանյան համարներով 200 հազար մեքենա: Հաշվառվել է 40 հազարը:
Հայաստանում վաճառվող մեքենաների ցածր գները ղազախներին գրավել են: Եկել են, գնել մեքենաներն ու տեղափոխել Ղազախստան: Վարել են առանց հաշվառելու՝ հայկական համարանիշներով՝ առանց մաքսազերծելու:
Ըստ օրենսդրության արտասահմանյան համարանիշով մեքենան Ղազախստանում 1 տարուց ավելի չի կարող մնալ: Կամ պետք է գրանցել, կամ երկրի սահմաններից դուրս հանել: Բայց ղազախները պրոցեսին պատրաստ չեն, քանի որ այդ ամբողջ գործընթացը մեքենայից թանկ է ստացվում:
Ներկայում Ղազախստանի ոստիկանությունը մեծ խնդրի առջև է կանգնել: Արտասահմանյան համարներով հարյուր հազարավոր մեքենաներ խախտումներ են անում, բայց նրանց տերերին գտնել չի ստացվում: Արագություն են գերազանցում, սպանություններ ու կողոպուտ կազմակերպում, իսկ ոստիկանությունն այդպես էլ չի կողմնորոշվում, թե ում է պետք է ուղարկել տուգանքները :
Ոստիկանությունը ղազախներին հորդորում է ժամանակ չկորցնել՝ մեքենաները հաշվառել: Բայց վարորդները այլ դժգոհություն ունեն՝ պնդում են, որ իրենց մոլորեցրել են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինացի բուժքույրը պատմել է Չինաստանում կորոնավիրուսով 90 000 վարակված մարդկանց մասին
Չինացի բուժքույրը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 90 000 մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում Չինաստանում
Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով` ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խոսրովի անտառի» աղվեսը
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:Կադրերում այս անգամ աղվեսն է հայտնվել:
Տանզանիայում լուսանկարիչը ֆիքսել է վագրակատվի ձագերի առաջին զբոսանքը
Տանզանիայի «Շերենգետի» ազգային պարկում լուսանկարել են վագրակատվի մեկշաբաթական ձագերին, որոնք իրենք առաջին քայլերն էին ան...