ՊՆ КамАЗ-ով հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել դպրոցականին․ երեխան մահացել է
Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Լրատվականը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։ Բնակիչներն անգամ սպառնում էին փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Մ. Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ով հանձնարարեց, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրը և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...