Գողացել են Hyundai Elantra մակնիշի մեքենայի աջ դուռը
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Տեղում աշխատել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատռաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...