Արտաշատում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է
Հունվարի 4-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդեցին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նորաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ Նորաշեն գյուղի փողոցներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 35-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Հարուցվեց քրեական գործ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կոթը կոտրված դանակ։ Դեպքից օրեր անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու կալանավորվեց։ Արտաշատի ոստիկանները օպերատիվ միջոցառումները շարունակեցին՝ պարզելով նոր հանգամանքներ։
Միջադեպի ընթացքում դանակահարված տղամարդը երեք համագյուղացիների հետ ծեծի էր ենթարկել դանակահարողին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։ Նրանք հունվարի 23-ին բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին, ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...