Հասարակություն

2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին

2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին
Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում 36.007 սիրիացի (11.691 ընտանիք) է մոտեցել սիրիա-թուրքական սահմանին: Նշվում է, որ Իդլիբում…

Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում 36.007 սիրիացի (11.691 ընտանիք) է մոտեցել սիրիա-թուրքական սահմանին:

 

Նշվում է, որ Իդլիբում ընթացող ռազմագործողությունների հետևանքով 2.5 ամսում մոտ 450.000 սիրիացի է գաղթել Թուրքիա, գրում է ermenihaber.am-ը: 

 

Ըստ տեղեկության` տեղահանված բնակչության մեծ մասը բնակություն է հաստատում Թուրքիայի սահմանին հարակից ճամբարներում, իսկ մյուս մասը Սիրիայի այն շրջաններում, որտեղ Թուրքիայի կողմից 2017թ. և 2018թ. քուրդ զինյալների և ԻՊ-ի ահաբեկիչների դեմ իրականացվել է Եփրատի վահան և Ձիթենու ճյուղ ռազմագործողությունները: 

 

Հիշեցնենք, որ առ այսօր Թուրքիայում շուրջ 3.6 մլն սիրիացի ներգաղթյալ է գտնվում: 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը. ՍԱՏՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250