ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Էրեբունի պլազա» հյուրանոցում այսօր կրակոցներ արձակած անձին առանց ձեռնաշղթաների ոստիկանություն տեղափոխելու հանգամանքին։ Նա գրել է.
«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:
Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:
Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաև ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:
Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ:
Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ էրեբունի պլազայում
Էրեբունի Պլազայից քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել, ոստիկանները շրջափակել են շենքը: Ինչպես հայտնում է H...