ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կնոջը սպանել էր ամուսինը, հետո տուկի թելով կախել. ինքնասպանությունը բեմականացված էր
Հունվարի 22-ին՝ ժամը 17․30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է։
Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել ննջարանում, որտեղ հայտնաբերվեց հակի թել և դանակ, որով ամուսինը իբրև կտրել էր թելը և փորձել օգնություն ցույց տալ կախված կնոջը։ Ինչո՞ւ իբրև։ Տավուշի ոստիկանները տեղում պարզեցին, որ ինքնասպանությունը բեմականացված էր։
Նախնական տվյալներով՝ խանդի հողի վրա 31-ամյա տղամարդը հակի թելով խեղդամահ էր արել կնոջը, ապա դանակով կտրել թելը՝ հետագայում իրավապահներին մոլորեցնելու համար։
Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուն պես սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Դեպքից ժամեր անց՝ հունվարի լույս 23-ի գիշերը, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ էրեբունի պլազայում
Էրեբունի Պլազայից քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել, ոստիկանները շրջափակել են շենքը: Ինչպես հայտնում է H...