Հասարակություն

ՌԴ-ում կորոնավիրուսի կրող համարվող Արման Կարաքեշիշյանի ախտորոշումը հերքվել է

ՌԴ-ում կորոնավիրուսի կրող համարվող Արման Կարաքեշիշյանի ախտորոշումը հերքվել է
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից երեկ հոսպիտալացվել էր Չինաստանից ժամանած ՌԴ քաղաքացի Արման Կարաքեշիշյանը: Վերջինս համարվում էր Ռուսաստան ժամանած առաջին մարդը, որը  չինական…

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից երեկ հոսպիտալացվել էր Չինաստանից ժամանած ՌԴ քաղաքացի Արման Կարաքեշիշյանը: Վերջինս համարվում էր Ռուսաստան ժամանած առաջին մարդը, որը  չինական կորոնավիրուսի կրող կարող էր լինել: 

Բժիշկները Կարաքեշիշյանին զննել են, որից հետո այդ ախտորոշումը բացառվել էր թե´ նրա, թե´ Պետերբուրգում հոսպիտալացված մեկ այլ անձի դեպքում. վերջինս Չինաստանի քաղաքացի է եղել: 

Կորոնավիրուսի կրող լինելու կասկածանքով հոսպիտալացված երկու տղամարդկանց «սուր շնչառական վիրուսային վարակի» ախտորոշում է տրվել: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը. ՍԱՏՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250