ՏԵՍԱՆՅՈՒԹ․17-ամյա երիտասարդը հարևանի խոհանոցի պատուհանը հրել-բացել է և գողություն արել
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում չէր ստացվել: Տավուշի մարզի Սևքար գյուղում ապրող տանտերերը գուցե դեռ չէին էլ նկատել դրամապանակի բացակայությունը, ինչը, սակայն, չխանգարեց Իջևանի ոստիկաններին՝ բացահայտելու այն:
Հունվարի 21-ի ցերեկը, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Իջևանի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սևքար գյուղի բնակիչ, 17-ամյա մի պատանու: Նա խոստովանեց, որ երեք օր առաջ, հունվարի 18-ին՝ ժամը 13-ի սահմանում, երբ հարևանները տանը չէին, խոհանոցի պատուհանը հրել-բացել է, մտել առանձնատուն և ննջասենյակի պահարանից հափշտակել դրամապանակ, որի մեջ կար 150 հազար դրամ:
Տանտիրոջից ընդունվել է հաղորդում, նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ էրեբունի պլազայում
Էրեբունի Պլազայից քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել, ոստիկանները շրջափակել են շենքը: Ինչպես հայտնում է H...