Կոտրել են ամառանոցի պատուհանի ճաղավանդակն ու գողություն կատարել
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 7-ի ժամը 12.50-ից մինչեւ դեկտեմբերի 30-ի ժամը 13.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրելու միջոցով, Էրեբունու 2-րդ զանգվածում գտնվող իր ամառանոցի նկուղից գողացել են տրակտորի շարժիչ, 4 վերամբարձիչ եւ անվադող:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողների ինքնությունը:
Հունվարի 21-ին կասկածվողներից երկուսը հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել Էրեբունու բաժին:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...