Վերահաստատվել է 2021 թվականի ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:

 

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։

 

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը և ասել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը։

 

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է 2021թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր հնարավորություններին։ 

Քաղաքականություն