ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարրական երկխոսելու տարրական մշակույթ սովորելո՞ւ եք, ի վերջո. Գորգիսյանը` գործընկերներին
«Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը այստեղից խոսում էր, ես ուզում էի ասել` պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անեք` կեղծամով։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Ոնց որ բառացի նույն ելույթներն են` նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ»,– ասաց նա:
«Հարգելիներս, եթե ձեր նախագծին դեմ ենք, դա չի նշանակում պետական շահին դեմ ենք: Լավ, ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք: Բա հետո՞, Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում: Տարրական երկխոսելու տարրական մշակույթ սովորելո՞ւ եք, ի վերջո: Այս ամբիոնը, այս շենքը գաղափարների բախման համար է, ոչ թե, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չէ, ուրեմն պետական շահին դեմ էՊետական շահն էլ եք դուք որոշում միանձնյա՞»,- ասաց նա։
Պատգամավորը, դիմելով իշխանություններին, ընդգծեց. «Մեր բոլոր ելույթները, քայլերը ուղղված են պետական շահին: Մենք այսօր էլ չենք ուզում, որ ժողովրդավարությունը հերթական հետքայլը անի, որովհետեւ դուք ձեր ամբարտավան ելույթներով ու կեցվածքով փորձելու եք ընդդիմությանը լռեցնել: Դուք հլը հասկացեք պետական շահը, նոր հետո խոսեք պետական շահից»,-ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Մանրամասները Armdaily.am տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստ...
ՈՒՂԻՂ. Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստ. Կապանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է լրագրողների հետ հանդիպումը: «Կապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...