ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի փեսան «Неуловимый Джо»-ն է». Սիմոնյան
Սերժ Սարգսյանի փեսան «Неуловимый Джо»-ն է, որ երբ հարցնում են՝ ոչ ոք չի կարողանում իրեն բռնի՞, պատասխանում են՝ ոչ, ինքը 100 տարի ոչ մեկին պետք չի: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին:
«Նա փորձում է իրեն ենթակա կայքերով ինչ-որ շղարշ ստեղծի, հետո ինքն իրեն ծափահարի եւ ասի, որ ինչ-որ բան է փոխելու: Ինքը Սերժ Սարգսյանի փեսայի պիտակն ունի եւ դրանից չի ազատվելու: Իրեն եւս խորհուրդ եմ տալիս քիչ խոսել, որովհետեւ, անկեղծ ասած, շատ մարդիկ իրեն լուրջ չեն վերաբերում: Իր քննադատությունը կարող է ազդել միայն իրեն շրջապատող եւ իրենից գումար ստացող մարդկանց վրա, որոնք այդ նյութը կտարածեն, կգովաբանեն: Ինքն էլ փառավորվի եւ որոշ ժամանակ անց նորից իր կարծիքով հետաքրքիր գրառում անի, որից ամբոխները խելագարված կվազեն պարոն Մինասյանի մոտ, եւ կխնդրեն, որ ինքը գա ու փրկի իրենց»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Տեսանյութը NEWS.am-ի.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստ...
ՈՒՂԻՂ. Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստ. Կապանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է լրագրողների հետ հանդիպումը: «Կապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...