Մենք կարող ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ ի զորու ենք ապրել ներդաշնակության ու բարեկամության մեջ. Արմեն Սարգսյան
Այնպիսի փոքր երկրների, ինչպիսին ամենահին քրիստոնյա պետություն Հայաստանն է, և երիտասարդ մահմեդական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխհարաբերությունների խորացումը կարող է խթանել ողջ աշխարհով մեկ հանդուրժողականության գաղափարի տարածմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ինչ-որ կերպ մենք պետք է ավելի խորը երկխոսություն և փոխկապակցվածություն գտնենք փոքր ազգերի միջև: Մենք ուժեղ արժեքներ ունենք, և կարող ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ ի զորու ենք ապրել ներդաշնակության ու բարեկամության մեջ»,- նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄԷ-ի կողմից տարվող հանդուրժողականության քարոզչությունը:
«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չենք կարող լինել հանդուրժող, հարգել մշակույթը, վարքը, միմյանց կրոնն ու արժեքները: Մենք չենք կարող միայն գոյատևել, կարող ենք նաև ինչ-որ բան անել միասին»,- ասել է Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն ընգծել է, որ Հայաստանն ամենահին քրիստոնյա պետությունն է աշխարհում:
«Մենք չորս հարևան ունենք, դրանցից երեքի բնակչության մեծամասնությունը մահմեդական արժեքների մեջ է ապրում: Մյուս հարևան Վրաստանի բնակչության մեծամասնությունն ապրում է քրիստոնեական արժեքներով»,- նշել է նա:
Արմեն Սարգսյանը ԱՄԷ ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել հայկական համայնքին և եկեղեցուն իրենց հովանու տակ ընդունելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...