Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն». Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի

«Հայաստանի Հանրապետություն». Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադառնալիս առիթ ունեցել ենք գրելու, որ զարգացած շատ երկրներում սննդամթերքի ոլորտում համեմատաբար մեղմ…

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

 

«Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադառնալիս առիթ ունեցել ենք գրելու, որ զարգացած շատ երկրներում սննդամթերքի ոլորտում համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն է կիրառվում (խոսքը արտոնյալ դրույքաչափերի մասին է), որ հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովվի:

 

Հիմա որպեսզի եւ՛ այս մատչելիությունն ապահովվի, եւ՛  արտահանման, ե՛ւ ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալներն  ավելանան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է համապատասխան առաջարկով հանդես գալ եւ հարկային օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծ է մշակել:

 

Խոսքն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցման մասին է: Դիտարկվել են Լատվիայի եւ Ֆինլանդիայի փորձերը:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից:

 

Այսպիսով, ԱԱՀ-ն նախատեսում են 20 տոկոսից 7-ի հասցնել: «Ապրանքախմբերի ցանկը դեռ վերջնական չկա, բայց ԱԱՀ-ի իջեցումը ուզում ենք տարածել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Խոսքն, օրինակ, հացամթերքին, ձկնամթերքին, մսամթերքին, բուսայական յուղին է առնչվում»,-ասաց բանախոսը:

 

Պետբյուջեն չի՞ տուժի այս կտրուկ իջեցումից…»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250