Այս նախագիծն ինձ հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ կոճակը գտա, մնաց վերարկուն. Զոհրաբյան
ԱԺ-ն այսօր, ի թիվս այլ նախագծերի, ընդունել է պետական մրցանակներ հանձնելու մասին կառավարության նախագիծը, թեև ընդդիմադիր խմբակցությունները կողմ չեն քվեարկել: Մինչ քվեարկությունը, Նաիրա Զոհրաբյանն ասել է․
«Այս նախագիծն ինձ հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ կոճակը գտա, մնաց վերարկուն: Մենք գտնում ենք, որ պետական մրցանակներ տվող պետական հանձնաժողովների ամբողջ հայեցակարգը վերանայման խնդիր ունի, որովհետև տարիներ շարունակ ծառայել են այլ նպատակների, արժեզրկվել են, մեզ համար կարևոր չէ՝ վերջնարդյունքում ով կհանձնի մրցանակը, ընդունելի չէ, որ նախարարը միանձնյա պետք է որոշի հանձնաժողովի կազմը, այս պահին կքվեարկենք ձեռնպահ, կանենք առաջարկություններ կազմի վերաբերյալ, որից հետո կորոշենք քվեարկության կերպը»:
«Հաշվի առնելով, որ կան բացեր և թերություններ, այս պահին «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի, որից հետո կանենք առաջարկություններ»,-ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...