Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանի հարցով արտակարգ նիստ կանցկացնի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
«Կոմիտեն չորեքշաբթի օրը՝ հունվարի 22-ին, հանդիպում կանցկացնի Ժնևում՝ պարզելու՝ բռնկումն արդյոք իրենց արտակարգ դրություն Է ներկայացնում միջազգային մասշտաբի հասարակական առողջապահության բնագավառում, թե՞ ոչ»,- նշված է հայտարարությունում:
Նշենք, որ Չինաստանում շարունակում Է ավելանալ կորոնավիրուսով վարակվածների թիվը: ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեի կողմից հունվարի 21-ին տարածված տվյալների համաձայն` նրանց թիվը հասել Է 291-ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք Է գրանցվել Ուհան քաղաքում և հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում և Շանհայում: Հրապարակված վիճակագրության համաձայն, ներկայում վարակվածների մեծամասնությունը (270 մարդ) գտնվում Է Ուհանում, որտեղից սկսվել Է հիվանդության տարածումը:
Հինգ բնակիչ հոսպիտալացված Է Չինաստանի մայրաքաղաքում, 14 մարդ՝ Գուանդունի հարավային նահանգում, երկուսը՝ Շանհայում: Եվս 14 տարածաշրջանում կարանտինի են ենթարկվել 54 անձ, որոնց մոտ հայտնաբերվել են թոքաբորբի նմանվող ախտանիշեր: Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել է 6-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...