Հասարակություն

Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն. Մակրոն

Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն. Մակրոն
Հունվարի 19–ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին…

Հունվարի 19–ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։

 

Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս–Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ, գրում է ermenihaber.am-ը: 

 

Համաժողովին ելույթ ունեցած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն:

 

«Ստիպված եմ ասել, թե ինձ ինչքան է անհանգստացնում սիրիացի և օտար զինյալներ ուղարկելը Տրիպոլի: Պետք է վերջ դրվի սրան: Նրանք, ովքեր կարծում են, որ օգուտ են ստանալու դրանից, չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկի տակ են դնում իրենց ու մեզ»,- ասել է Մակրոնը:  

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250