Ծաղկաձորն ու Ջերմուկը ներառվել են ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում

Ռուսական «ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը կազմել է 2020թ. ԱՊՀ երկրների լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի վարկանշային աղյուսակը:
Առաջին տասնյակում են ներառվել Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից երկուսը՝ Ծաղկաձորն ու Ջերմուկը:


Ընդհանուր առմամբ, ցանկում են ներառվել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ձմեռային հանգստավայրերը:
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ղազախական Չիմբուլակը, որին հաջորդում են Ալթայան Ալպերն ու Նուրտաուն:

Քաղաքականություն