Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես և ամեն ինչ կարգավորվի. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Քանի որ ժամանակի սղության պատճառով այսօր ճեպազրույցի ընթացքում հնարավոր չեղավ ամբողջությամբ ներկայացնել իմ տեսակետը սուպերվարչապետության վերաբերյալ, լրացուցիչ մեկնաբանություններս շարադրեմ այստեղ:
Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգն իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձևավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որևէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձևավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք ինչպես։
Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես և ամեն ինչ կարգավորվի։ Սուպերվարչապետությունը բազմաշերտ՝ սոցիալ-հոգեբանական, իրավական, արժեքային մի ամբողջ համակարգ է, որը փոխելու համար ամեն օր պետք է ներդնել մտածողություն, արժեքներ, քաղաքական կամք և, անշուշտ, իրավական գործիքակազմ։ Անհրաժեշտ է համալիր, հետևողական մոտեցում»:
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...