Հասարակություն

Անձամբ ես խոսելու առիթ կունենամ. Արթուր Դավթյանը` Կուտոյանի մահվան հանգամանքների մասին

Անձամբ ես խոսելու առիթ կունենամ. Արթուր Դավթյանը` Կուտոյանի մահվան հանգամանքների մասին
Այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ…

Այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

 

«Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են»,-ասաց նա: 

 

Գլխավոր դատախազը շեշտեց, որ բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի ու քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավել ևս քննության մասին մենք բոլորս, անձամբ ինքը, խոսելու առիթ կունենա: 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250