Հասարակություն

Միջազգային զբոսաշրջությունը 4 տոկոս աճ Է արձանագրել. ՄԱԿ

Միջազգային զբոսաշրջությունը 4 տոկոս աճ Է արձանագրել. ՄԱԿ
Միջազգային տուրիստական ժամանումների թիվը 2019 թվականի արդյունքներով հասել Է 1,5 միլիարդի նշագծին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում…

Միջազգային տուրիստական ժամանումների թիվը 2019 թվականի արդյունքներով հասել Է 1,5 միլիարդի նշագծին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ):

 

Նրա տեղեկատվության համաձայն, այս ցուցանիշը 4 տոկոսով բարձր Է 2018 թվականին գրանցված թվից, երբ ճանապարհորդների թիվը, որոնք ուղեւորվել են այլ երկրներ, կազմել Է 1,4 միլիարդ: Ինչպես նշել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ում, սպասվում Է, որ աճի միտումը կպահպանվի ընթացիկ տարում եւ կկազմի մոտավորապես 3-4 տոկոս:

 

Անցյալ տարի Եվրոպա տուրիստական ժամանումների թիվն ավելացել Է 4 տոկոսով: Օտարերկրյա զբոսաշրջության մակարդակը 5 տոկոսով աճել Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ 4 տոկոսով՝ Աֆրիկայում: Ամերիկայում այս ցուցանիշն ավելացել Է 2 տոկոսով: Բացի այդ, 8 տոկոս աճ Է գրանցվել Մերձավոր Արեւելքում: 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250