Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը
Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները փակել են Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի:
«Ալիք մեդիային» ցույցի մասնակիցները հայտնում են, որ գյուղացիները ջրի խնդրի լուծում են պահանջում, ճանապարհը չեն բացի մինչև իրենց մոտ չգնա նահանգապետը:
«Մենք չենք վստահում տեղի իշխանություններին, դիմում ենք նաև վարչապետին, որ ինքն անձամբ հետևի այս հարցի լուծմանը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն էր եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով:
Գյուղի բնակիչներն ասում են, որ ջրի խնդիր ունեն, ինչին ի պատասխան Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահ Սումբատ Կյուրեղյանը վստահեցնում է, որ Գորելովկա գյուղը ջրի խնդիր չունի, և ամբողջ կոնֆլիկտը սկսվել է առանձին մարդկանց ամբիցիաների հետևանքով:
Գորելովկայում այսօր սպասում էին նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլիին:
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...