Արտակարգ իրավիճակ Ծիլքար գյուղում. գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, վառվող տնակից դուրս են բերել ընտանիքի անդամներին
Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակե ճիրաններից դուրս են բերել ողջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափահասների: Արդեն ժամանած հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարում էին կրակի դեմ:
Ցավոք, տունը, որտեղ բնակվում էին 54-ամյա Մամրրե Սարգսյանը, 51-ամյա Իրինա Սարգսյանը, 28-ամյա Արաքսյա Սարգսյանը, 26-ամյա Էմմա Սարգսյանը, 22-ամյա Գարեգին Սարգսյանը, 6-ամյա Վռամ Աղալարյանը, 2-ամյա Սարգիս Ղազարյանը, 33-ամյա Տիգրան Ղազարյանը, 83-ամյա Էմմա Սարգսյանը, ողջ գույքով մոխրակույտի է վերածվել:
Ընտանիքի 9 անդամները, ովքեր գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, հայտնվել են փողոցում՝ բաց երկնքի տակ: Միակ սփոփանքը նա է, որ հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել, սակայն բազմանդամ ընտանիքը չի կարող իր միջոցներով նոր տուն կառուցել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Գյումրիում, Սպիտակում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից,...