7 նստատեղ ունեցող տրանսպորտի գազաբալոնը տեղադրել բացառապես մեքենայի տանիքին. առաջարկ՝՝ ԲՀԿ-ական պատգամավորներից
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջրկում են 7 կամ ավելի նստատեղ ունեցող մեքենաների գազաբալոնային համակարգը ընդհանուր օգտագործման տրանսպորտի սրահից դուրս բերել եւ տեղափոխել տրանսպորտային միջոցի տանիքի վրա: 7 (ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը թույլատրվում է տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, եւ այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով»,-նշված է նախագծում։ Ըստ հիմնավորման՝ նախագիծը անհրաժեշտ է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցների պատահարների ժամանակ գազաբալոնային համակարգը հաճախ այրվում է, որից հետո տեղի է ունենում բալոնի պայթուն, ինչի պատճառով քաղաքացիները հաճախ ստանում են տարբեր աստիճանի այրվածքներ կամ ավելի վատ՝ չհասցնելով դուրս գալ ավտոմոբիլի սրահից, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստանում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...